Մարտ 21, 2020 18:31 Asia/Tehran
  • ԱՄՀ-ն նախազգուշացրել է գլոբալ տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցության կապակցությամբ

ԱՄՀ-ի քաղաքականությունների ճշտման ու ռազմավարական քննարկումների բաժնի տնօրենը «չափազանց լուրջ» է համարել գլոբալ տնտեսության վրա կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունը:

Ուրբաթ օրը, Ռոյտերսը հաղորդել է, որ Մարտին Մոլիզենն ասել է.«Բանկերը և կառավարությունները սրանցի առաջ շուկաների կանխիկության ու դրանց գործունեության ապահովման համար աննախադեպ քայլեր են վերցրել, որ նույնիսկ պետք եղածից ավելի է եղել, սակայն այս կարգի քայլերը պետք է համադրվեն ԱՄՀ-ի հետ, որպեսզի առավել արդյունավետ լինեն»:

ԱՄՀ-ի պաշտոնյան հավելել է.«ԱՄՀ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի համար փորձում է տրամադրել ցածր տոկոսադրույքով վարկեր և   շտապ օգնություն՝ զարգացող շուկաներին»:

Մոլիզենն ասել է. «Ապրանքի գների անկումը, հատկապես անմշակ նավթի գների կտրուկ անկումը, մարտահրավեր է ստեղծել բազմաթիվ երկրների համար, ինչը կարող է օգնել այդ ապարանքները ներմուծող երկրներին»:

Պիտակ