ՄԱԿ-ի հովանու ներքո կստեղծվի կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ
https://parstoday.ir/hy/news/world-i118533-ՄԱԿ_ի_հովանու_ներքո_կստեղծվի_կորոնավիրուսի_դեմ_պայքարի_գլոբալ_հիմնադրամ
Նորվեգիան հանդես է գալիս ՄԱԿ-ի հովանու ներքո կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2020 14:03 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի հովանու ներքո կստեղծվի կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ

Նորվեգիան հանդես է գալիս ՄԱԿ-ի հովանու ներքո կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Նորվեգիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում:

«Գլոբալ հիմնադրամը կարող է ապահովել կանխատեսելիություն մեր գործընկերների համար և կօգնի բոլոր երկրի ջանքերը դարձնել առավել արդյունավետ»,-ասված է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիկսեն Սորեյդեի հայտարարության մեջ:

Նշվում է, որ այս հիմնադրամը կարող է ստեղծվել նախորդ փորձից ելնելով, երբ նման հիմնադրամ ստեղծվել էր էբոլայի դեմ պայքարի ժամանակ 2014 թվականին և որի գործունեությունը հաջողված էր:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա:

Armenpress.am