ՄԱԿ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում կօգնի աղքատ երկրներին
https://parstoday.ir/hy/news/world-i118623-ՄԱԿ_ը_կորոնավիրուսի_դեմ_պայքարում_կօգնի_աղքատ_երկրներին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում աղքատ երկրներին օգնելու գլոբալ ծրագրի իրականացման մեկնարկի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2020 07:08 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը կորոնավիրուսի դեմ պայքարում կօգնի աղքատ երկրներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում աղքատ երկրներին օգնելու գլոբալ ծրագրի իրականացման մեկնարկի մասին։

Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։ Այսպես, Գուտերիշի խոսքերով, ՄԱԿ-ի Արտակարգ արձագանքման կենտրոնական ֆոնդից արդեն 60 միլիոն դոլար է հատկացվել պարենի առաքման, ԱՀԿ առաքելությունների աշխատանքի և բժշկական անձնակազմի և սարքավորումների տեղափոխման համար այդպիսի երկրներ։ Ծրագրի հետագա իրականացման համար ՄԱԿ-ը ևս 2 միլիարդ դոլար է հայցել։ Կազմակերպության ծրագրերում է նաև Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրների հետ «օդային կամուրջների» շինարարությունը, ինչը կօգնի անհրաժեշտ մասնագետներ հասցնել այն երկրներ, որտեղ գրանցվել են COVID-19-ի բռնկումներ։

Բացի այդ, ՄԱԿ-ում մտադիր են փախստականների ճամբարներում ձեռքերի լվացման համար հատուկ կայաններ տեղադրել։

Գուտերիշը նշել է, որ կորոնավիրուսի տարածումը չպաշտպանված երկրներում կարող է սպառնալիք դառնալ ողջ աշխարհի համար։

1in.am