Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի համաճարակը
https://parstoday.ir/hy/news/world-i118636-Չինաստանը_ԱՄՆ_ին_կոչ_է_արել_չքաղաքականացնել_կորոնավիրուսի_համաճարակը
Չինաստանի ԱԳ նախարարությունը ԱՄՆ-ին կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի համաճարակի հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2020 13:07 Asia/Tehran
  • Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի համաճարակը

Չինաստանի ԱԳ նախարարությունը ԱՄՆ-ին կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի համաճարակի հարցը:

Հինգշաբթի օրը, Պեկինում Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է. «Չինաստանը դեմ է կորոնավիրուսի հարցի քաղաքականացմանը և այս ուղղությամբ պատրաստ է համագործակցել այլ երկրների հետ՝ վիրուսի դեմ պայքարելու և համաճարակը վերահսկելու հարցում»:

Նշելով, որ Չինաստանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է այս կապակցությամբ ուրիշներին մեղադրելուն, Գանգ Շուանգը հավելել է. «Կորոնավիրուսը սահման ու ռասա չի ճանաչում և դրա դեմ պայքարելու ուղին հավաքական ջանքերն են»:

ԱՄՆ-ն փորձում է Կորոնավիրուսի դեմ պայքարում իր անարդյունավետ գործունեության հարցում մեղադրել Չինաստանին և բազմիցս այս վիրուսը անվանել է «չինական վիրուս» կամ «Վուհանի վիրուս», ինչը առթել է Պեկինի զայրույթը: