Կորոնավիրուս. իրավիճակն Ադրբեջանում և Հայաստանում
Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ մարդ։ Այդ երկրում արձանագրվել է մահվան 3 դեպք։
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 122-ի, որոնցից 104-ը գտնվում են բուժկենտրոններում։ Նրանցից հինգի վիճակը ծայրահեղ ծանր է։ Երեքը մահացել են, ապաքինվել է 15 մարդ: Այս մասին Բաքվից տեղեկացնում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը՝ հղում անելով Ադրբեջանի կառավարությանն առընթեր կորոնավիրուսի դեմ պայքարող օպերատիվ շտաբին։
Ի դեպ Հայաստանի Պաշտպանության նախարարության խոսնակը տեղեկացրել է, որ զորանոցներից մեկում 3 զինծառայողների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
Զինծառայողներն այժմ հոսպիտալացված են։ Նրանց հետ շփման մեջ եղած երեսուն զինծառայող գտնվում է կարանտինի մեջ։
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հինգշաբթի օրը հայտարարել է,մարտի 26-ի դրությամբ Հայաստանում վարակման 24 նոր դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 290-ի։