Կորոնավիրուս. իրավիճակն Ադրբեջանում և Հայաստանում
https://parstoday.ir/hy/news/world-i118646-Կորոնավիրուս._իրավիճակն_Ադրբեջանում_և_Հայաստանում
Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ մարդ։ Այդ երկրում արձանագրվել է մահվան 3 դեպք։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2020 15:14 Asia/Tehran
  • Կորոնավիրուս. իրավիճակն Ադրբեջանում և Հայաստանում

Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ մարդ։ Այդ երկրում արձանագրվել է մահվան 3 դեպք։

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 122-ի, որոնցից 104-ը գտնվում են բուժկենտրոններում։ Նրանցից հինգի վիճակը ծայրահեղ ծանր է։ Երեքը մահացել են, ապաքինվել է 15 մարդ:  Այս մասին Բաքվից տեղեկացնում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը՝ հղում անելով  Ադրբեջանի կառավարությանն առընթեր կորոնավիրուսի դեմ պայքարող  օպերատիվ շտաբին։

Ի դեպ Հայաստանի Պաշտպանության նախարարության խոսնակը տեղեկացրել է, որ զորանոցներից մեկում  3 զինծառայողների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Զինծառայողներն այժմ հոսպիտալացված են։ Նրանց հետ շփման մեջ եղած  երեսուն զինծառայող գտնվում է կարանտինի մեջ։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հինգշաբթի օրը հայտարարել է,մարտի 26-ի դրությամբ Հայաստանում  վարակման 24 նոր դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսով  վարակվածների ընդհանուր թիվը  հասել է 290-ի։