Պեկինը նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ Չինաստանի դեմ կիբերհարձակումների կապակցությամբ
Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակը նախազգուշացրեց Միացյալ Նահանգներին, որ կշարունակի իր կիբերհարձակումները Պեկինի դեմ:
Ռեն Գու Կինգը հինգշաբթի օրը Պեկինում կայացած մամուլի ասուլիսում դիմելով ԱՄՆ-ին, այդ երկրին կոչ է արել դադարեցնել իր կիբերհարձակումները և Չինաստանին ու աշխարհին թույլ տալ վերադառնալ անվտանգ և խաղաղ ինտերնետային տարածք:
Չիանստանի ՊՆ խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աշխարհում ինտերնետային տվյալների ամենամեծ գողն է և 11 տարի շարունակ, կիբեր հարձակումներ է իրականացրել Չինաստանի ինտերնետային կայքերի դեմ:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը արդեն երկար ժամանակ շարունակում է խախտել միջազգային իրավունքը և միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքները, գողանալով օտարերկրյա կառավարությունների, հաստատությունների և պաշտոնյաների տվյալները: