Դիմադրության դեմ ուղղված ԱՄՆ-ի սադրանքները ձախողվել են
Ռուս սենատորը հայտարարել է, որ Դիմադրության ուժերի դեմ ուղղված ԱՄՆ-ի սադրանքները ձախողվել են։
ՌԴ Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովն անդրադառնալով Իրաքում Դիմադրության խմբերին դիմակայելու ԱՄՆ-ի նոր ծրագրերին, իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․ «Միացյալ Նահանգները նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում չի կարողանում ձերբազատվել իր նենգ քաղաքականությունից, այդ թվում այլ երկրների ներքին գործերին միջամտելուց»։
Պուշկովը հավելել է․ «ԱՄՆ-ի իշխանություններն Իրաքում Իրանի կողմնակից խմբերին ոչնչացնելու հույսով, մտադիր են սրել հակամարտությունները, մինչդեռ այդ գործողությունները հաղթանակով չեն պսակվելու: ԱՄՆ-ն արդեն պարտվել է»։
Իրաքի ժողովրդական ուժերը, այդ թվում Հաշդ ալ-Շաաբի խմբավորումը, համարվում են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող Իրաքի կարևորագույն օպերատիվ ուժերը։