Թուրքմենստանում քաղաքացիներին արգելում են բժշկական դիմակ կրել և խոսել կորոնավիրուսի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i118864-Թուրքմենստանում_քաղաքացիներին_արգելում_են_բժշկական_դիմակ_կրել_և_խոսել_կորոնավիրուսի_մասին
Թուրքմենստանի կառավարությունը քաղաքացիներին արգելում է բժշկական դիմակ կրել և օգտագործել «կորոնավիրուս» բառը: Հանրային վայրերում կորոնավիրուսի մասին խոսելու համար, քաղաքացիները կարող են ձերբակալվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2020 14:37 Asia/Tehran
  • Թուրքմենստանում քաղաքացիներին արգելում են բժշկական դիմակ կրել և  խոսել կորոնավիրուսի մասին

Թուրքմենստանի կառավարությունը քաղաքացիներին արգելում է բժշկական դիմակ կրել և օգտագործել «կորոնավիրուս» բառը: Հանրային վայրերում կորոնավիրուսի մասին խոսելու համար, քաղաքացիները կարող են ձերբակալվել։

Ինչպես հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը, Թուրքմենստանի կառավարությունը ոչ միայն հերքել է այդ երկրի տարածքում կորոնավիրուսի առկայությունը, այլև  երկրում բոլոր լրատվամիջոցներին արգելել է հրապարակումներում «կորոնավիրուս» բառի օգտագործումը։

Բառը չի կիրառվել նաև Թուրքմենստանի առողջապահության նախարարության կողմից երկրի ուսումնական հաստատություններ, հիվանդանոցներ և աշխատավայրեր ուղարկված թռուցիկներում։

Նյուզվիքը հղում անելով  «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանը, հաղորդել է, որ Թուրքմենստանի կառավարությունը ձերբակալում է բոլոր նրանց, ովքեր պաշտպանիչ դիմակ են կրում կամ հանրային վայրերում խոսում են կորոնավիրուսի մասին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարության համաձայն՝ Տաջիկստանը և Թուրքմենստանը Կենտրոնական Ասիայի միակ երկրներն են, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել: Այս մասին հաղորդում է Նյուզվիքը։