Նախազգուշացում կորոնավիրուսի պատճառով ԵՄ-ի մասնատման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i118930-Նախազգուշացում_կորոնավիրուսի_պատճառով_ԵՄ_ի_մասնատման_կապակցությամբ
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը, Եվրոպայի ղեկավարները նախազգուշացրել են ԵՄ-ի մասնատման վտանգի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2020 12:17 Asia/Tehran
  • Նախազգուշացում կորոնավիրուսի պատճառով ԵՄ-ի մասնատման կապակցությամբ

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը, Եվրոպայի ղեկավարները նախազգուշացրել են ԵՄ-ի մասնատման վտանգի կապակցությամբ:

Ուրբաթ օրը, Վաշինգտոն փոստ օրաթերթը գրել է. «Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով առաջացած առողջապահական ու տնտեսական ճնժամերն ավելի են խորացնում ԵՄ մասնատման հավանականությունը, ինչը մտահգում է միության անդամ երկրների ղեկավարներին»:

Հաղորդման մեջ ասված է. «Բրեքսիտը, 2015թ. միգրացիայի հետ կապված քաղաքական անհանդարտությունները և 2008թ. ֆինանսական ճգնաժամը, վնասել են ԵՄ-ի համախմբվածությանը»:

Վաշինգտոն փոստը գրել է. «Եթե ԵՄ-ի ղեկավարները չկարողանան ավելի համախմբված ուղի գծել,  Եվրապական միության կառույցը  մահացու վտանգի կենթարկվի»:

Հաղորդման մեջ ասված է, որ Գերմանիան ու Ֆրանսիան արգելել են բժշկական պարագաների, այդ թվում՝ դիմակների արտահանումը, այն դեպքում, երբ Իտալիան այդ երկրներին օգնության դիմում է  ներկայացրել: