Կանադայի վարչապետը սպառնացել է ԱՄՆ-ին
(last modified Sat, 04 Apr 2020 08:55:59 GMT )
Ապրիլ 04, 2020 13:25 Asia/Tehran
  • Կանադայի վարչապետը սպառնացել է ԱՄՆ-ին

Կանադայի վարչապետն, ի պատասխան ԱՄՆ նախագահի՝ Կանադա դիմակների և ռեսպիրատորների արտահանումը արգելող որոշման, հայտարարել է, որ Օտտավան կդիմի պատասխան քայլի:

«Ամերիկացիներին անհրաժեշտ է լինելու Օտտավայի բժշկական օգնությունը ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, և այս պահին, կանադացի բժիշկներին անհրաժեշտ դիմակների և անձնական պաշտպանիչ սարքավորումների արտահանման արգելքը սխալ է», - ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

Ավելի վաղ,  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դիմակներ և բժշկական սարքավորումներ արտադրող TMM ընկերությանը հրահագնել էր դադարեցնել իր դիմակների և ռեսպիրատորների արտահանումը Կանադա և Լատինական Ամերիկայի երկրներ: 

Ընկերությունն ի պատասխան հայտարարել է, որ այդ որոշումը կհանգեցնի տարբեր երկրների պատասխան քայլերին:

Հարկ է նշել, որ այս պահին, կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, ամբողջ աշխարհի հիվանդանոցները կանգնած են բժշկական սարքավորումների ու պարագաների խիստ պակասի խնդրի առջև: