Գերմանիայի նախկին արտգործնախարարները նախազգուշացրել են ԵՄ-ի փլուզման վտանգի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i119009-Գերմանիայի_նախկին_արտգործնախարարները_նախազգուշացրել_են_ԵՄ_ի_փլուզման_վտանգի_մասին
Գերմանիայի նախկին արտգործնախարարները նախազգուշացրել են կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով Եվրամիության նկատմամբ վստահության կորստի և կառույցի փլուզման կապակցությամբ:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Ապրիլ 05, 2020 14:35 Asia/Tehran
  • Գերմանիայի նախկին արտգործնախարարները նախազգուշացրել են ԵՄ-ի փլուզման վտանգի մասին

Գերմանիայի նախկին արտգործնախարարները նախազգուշացրել են կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով Եվրամիության նկատմամբ վստահության կորստի և կառույցի փլուզման կապակցությամբ:

Յոշկա Ֆիշերը և Սիգմար Գեբրիելը Der Spiegel թերթում տպագրված համատեղ հոդվածում գրել են, որ կորոնավիրուսը սպառնում է ԵՄ գոյությանը և աջ ծայրահեղականներն այդ հանգամանքն օգտագործելու են իրենց շահերն ու նպատակներն առաջ տանելու համար:

Նախկին նախարարները Գերմանիայի կառավարությանը հորդորել են, ընդունել նխագիծ՝ Իտալիային և Իսպանիային կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու վերաբերյալ:

Գերմանիայի նախկին արտգործնախարարները նշել են, որ Եվրոպային անհրաժեշտ է ունենալ ճգնաժամի ժամանակ փոխօգնություն և հետճգնաժամային ժամանակաշրջանում վերականգնման ծրագիր:

Գերմանիայի երկու նախկին պաշտոնյաները հայտարարել են, որ կորոնավիրուսը կարող է խորացնել Եվրամիության բացերը և սպառնալ կառույցի գոյությանը: