ԼՂ-ին Իրանի կողմից օգնություն ցուցաբերվելու վերաբերյալ լուրը հերքվել է
Ադրբեջանում Իրանի դեսպանանտունը հերքել է ադրբեջանանական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված այն լուրերը, թե Իրանից սննդամթերք և վառելիք է տեղափովել ԼՂ:
Վերջին օրերին, մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներս, տեսանյութեր տարածելով հայտարարել են, թե Իրանից սննդամթերք ու վառելիք է տեղափոխվել ԼՂ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Ադրբեջանում Իրանի դեսպանատունը տարածել է հայտարարություն, որում նշել է, որ նման հրապարակումները նպատակ ունեն խաթարել Իրանի ու Ադրբեջանի բարեկամական հարաբերությունները:
Հայտարարության մեջ ասված է. «Լրատվամիջոցներում հրապարակված պատկերները կեղծ են: Դրանցում նշված չէ ոչ ժամանակ և ոչ էլ կոնկրետ վայր: Դրանք չեն համապատասխանում իրականությանը»:
Դեսպանատունը հավելել է. «Ադրբեջանական լրատվամիջոցները պետք է ավելի ուշադիր լինել հրապարակած լուրերի հավաստիության մեջ և զերծ մնան կեղծ լուրեր հրապարակելուց»: