Լավրովը նշել է, որ պատժամիջոցների պայմաններում, Ռուսաստանն ինքնաբավ է դարձել
https://parstoday.ir/hy/news/world-i119401-Լավրովը_նշել_է_որ_պատժամիջոցների_պայմաններում_Ռուսաստանն_ինքնաբավ_է_դարձել
Անդրադառնալով պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի ինքնաբավությանն ու հնարավորություններին, այդ երկրի ԱԳ նախարարն ասել է, որ Մոսկվան մտադիր չէ Եվրամիությունից խնդրել վերացնել պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2020 08:38 Asia/Tehran
  • Լավրովը նշել է, որ պատժամիջոցների պայմաններում, Ռուսաստանն ինքնաբավ է դարձել

Անդրադառնալով պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի ինքնաբավությանն ու հնարավորություններին, այդ երկրի ԱԳ նախարարն ասել է, որ Մոսկվան մտադիր չէ Եվրամիությունից խնդրել վերացնել պատժամիջոցները:

Երեքշաբթի օրը կայացած տեսակոնֆերանսում, Լավրովը հայտարարել է. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք քննարկելու պատժամիջոցները: Եթե ԵՄ-ն որոշի որ այդ քաղաքականությունն անարդյունավետ է ու վերանայի  2014թ Ռուսատսանի վերաբերյալ ընդունված որոշումը, մենք պատրաստ կլինենք համագործակցության ու փոխադարձ քայլերի համար»:

Եվրամիությունը 2014-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երեք փաթեթ կիրառեց ՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցած  իրադարձությունների և Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցելու վերաբերյալ հանրաքվեի հետ:

Հանդիպման մեկ այլ հատվածում Ռուսաստանի արտգործնախարարը քննադատել է արևմտյան երկրների քաղաքականությունը, նշելով, որ կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում, երկրները պետք է խուսափեն խնդիրրները լուծելու հարցում միակողմանի ու միայն իրենց շահերից բխող քայլերից: