ՅՈՒՆԻՍԵՖ-ն անհանգստացած է երեխաների մասնակցությամբ ահաբեկչությունների թվի կտրուկ աճով
https://parstoday.ir/hy/news/world-i11941-ՅՈՒՆԻՍԵՖ_ն_անհանգստացած_է_երեխաների_մասնակցությամբ_ահաբեկչությունների_թվի_կտրուկ_աճով
Որպես մահապարտներ երեխաների մասնակցությամբ ահաբեկչությունների թիվը վերջին տարում Աֆրիկայում ավելացել է 10 անգամ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ը՝ փոխանցում է BBC-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2016 14:00 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ն անհանգստացած է երեխաների մասնակցությամբ ահաբեկչությունների թվի կտրուկ աճով

Որպես մահապարտներ երեխաների մասնակցությամբ ահաբեկչությունների թիվը վերջին տարում Աֆրիկայում ավելացել է 10 անգամ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ը՝ փոխանցում է BBC-ն։

Համաձայն ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տվյալների՝ 2015 թվականին Կամերունում, Չադում և Նիգերիայում ավելի քան 40 ահաբեկչություն է կատարվել երեխաների մասնակցությամբ։

2014 թվականին այդ երկրներում երեխաների ներգրավվածությամբ 4 նման դեպք է գրանցվել։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ յուրաքանչյուր 5-րդ մահապարտը երեխա է, ընդ որում 3/4-ը աղջիկներն են, ովքեր, որպես կանոն, ենթարկվում են թմրանյութերի ազդեցության։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշում է, որ ահաբեկչական խմբավորումները շահագործում են երեխաներին, ովքեր մնում են առանց հսկողության և ընտանիքի պաշտպանության։

shabat.am

12/4/2016