Չինաստանը ողջունում է բազմակողմանիությունը և դատապարտում ԱՄՆ-ի միակողմանի քաղաքկանությունը
Չինաստանի ԱԳ նախարարը հայտարարել է. «Պեկինն աջակցում է միջազգային կազմակերպություններին և ընդգծում բազմակողմանի քաղաքականության կարևորությունը»:
Պեկինից Չինաստանի պաշտոնական լրատվաան գործակալությունը հաղորդում է, որ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմի հետ հեռախոսազրույցում, Վինգ Յին ասել է. «Այս բարդ իրավիճակում, երբ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ, ԱՀԿ-ին և կազմակերպության գլխավոր տնօրենին սատարելը նշանակում է աջակցել բազմակողմանի քաղաքականությանը»:
Դատապարտելով ԱՄՆ-ի կողմից ԱՀԿ-ի ֆինասնավորման դադարեցումը, Վանգ Յին հավելել է. «Նման քայլերով Վաշինգտոնը փորձում է ճնշում գործադրել միջազգային կազմակերպությունների վրա»:
Թեդրոս Ադանհոմը, ափսոսանք հայտնելով ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ, նշել է, որ կազմակերպությունը բանակցում է գործընկերների հետ՝ անհրաժեշտ բյուջեն ապահովելու ուղղությամբ: