Համաշխարհային տնտեսությունն անգամ 2021 թ. վերջին կարող է լիարժեք չվերականգնվել. ԱՄՀ
(last modified Mon, 20 Apr 2020 14:56:41 GMT )
Ապրիլ 20, 2020 19:26 Asia/Tehran
  • Համաշխարհային տնտեսությունն անգամ 2021 թ. վերջին կարող է լիարժեք չվերականգնվել. ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գլխավոր տնտեսագետ Գիտա Գոպինատխը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակից տուժած համաշխարհային տնտեսությունն անգամ 2021 թվականի վերջին կարող է լիարժեք չվերականգնվել:

ԱՄՀ-ն ակնկալվում է, որ համաշխարհային տնտեսությունն այս տարի կկրճատվի 3%-ով, որն ամենվատ ցուցանիշն է մեծ դեպրեսիայից ժամանակներից ի վեր:

Հիմնադրամը կանխատեսում է, որ 2021 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 5,8%-ով: «Սակայն սա միայն մասնակի վերականգնում է: Մենք սպասում ենք, որ 2021 թվականի ավարտին համաշխարհային տնտեսական ակտիվությունը մինչև վարակի ի հայ գալն արված կանխատեսումից ցածր կլինի», -ասել է Գոպինատխը CNBC-ին տված հարցազրույցում:

Նա նաև համեմատել է «կորոնաճգնաժամը» 2008 թվականի ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետ: «Եթե համեմատենք ներկայիս իրավիճակը 2008-ի գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետ, մասշտաբներն ավելի մեծ են, իսկ ռեակցիան շատ արագ»,- ասել է Գոպինատխը:

Նա նկատել է, որ աշխարհի պետությունները ճգնաժամի հետևանքների մեղմման համար շուրջ 8 տրիլիոն դոլար կներարկեն տնտեսություն: Ընդ որում, հայտարարված գումարի առյուժի բաժինը՝ շուրջ 7 տրիլիոն դոլարը, ներարկում են G20 երկրները, ինչը նշանակում է, որ դրամական խթանների ծավալը խիստ անհամաչափ է բաշխված:

«Մենք ամենից շատ մտահոգվում ենք զարգացող տնտեսությունների համար, որոնք ավելի քիչ ֆիսկալ հնարավորություններ ունեն»,-հավելել է նա՝ հավելելով, որ այդ պետություններն ավելի ծանր դրության մեջ են:

Verelq.am