ՄԱԿ-ը նախազգուշացրել է փոքրամասնությունների նկատմամբ ատելության տարածման վերաբերյալ
ՄԱԿ-ի պաշտոնյան նախազգուշացրել է տնտեսական և քաղաքական շահերը առաջ տանելու և տարբեր հասարակություններում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների դեմ ատելություն տարածելու նպատակով կորոնավիրուսի ճգնաժամի շահարկման կապակցությամբ:
Deutsche Welle- ի փոխանցմամբ՝ ապրիլի 22-ին, կրոնների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ահմեդ Շահիդին Ժնևում ասել է. «Կոչ եմ անում կառավարություններին, կրոնական առաջնորդներին, քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցներին և լայն հասարակությանը միջոցներ ձեռնարկել ատելության և այլատյացության դեմ»:
Ահմադ Շահիդը կոչ է արել օգնություն և համերաշխություն ցուցաբերել նրանց, ովքեր զոհ են դառնում նման ոտնձգություններին:
Ահմադ Շահիդը կարծում է, որ կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով, շատ երկրներում աճել են փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող բռնությունները:
ՄԱԿ-ի պաշտոնյան մտահոգություն հայտնելով որոշ հասարակություններում տարածվող այն լուրերի մասին, թե քրիստոնյաները, հրեաները կամ մուսուլմաններն են կորոնավիրուսի տարածման պատճառը, հավելել է, որ նմանատիպ տեսակետ կա նաև էմիգրանտների և փախստականների վերաբերյալ: