ԵՄ-ը դեմ է Իրսայելի կողմցի Արևմտյան ափի օկուպացմանը
https://parstoday.ir/hy/news/world-i119733-ԵՄ_ը_դեմ_է_Իրսայելի_կողմցի_Արևմտյան_ափի_օկուպացմանը
ԵՄ-ը հայտարարել է, որ չի ճանաչելու Արևմտյան ափի բռնագրավված տարածքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2020 05:06 Asia/Tehran
  • ԵՄ-ը դեմ է Իրսայելի կողմցի Արևմտյան ափի օկուպացմանը

ԵՄ-ը հայտարարել է, որ չի ճանաչելու Արևմտյան ափի բռնագրավված տարածքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը

Հինգշաբթի օրը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ Իսրայելի բռնագրաված տարածքների վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը 1967 թ. հետո փոփոխության չի ենթարկվել:

Բորելը հավելել է. «Համաձայն միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, ներառյալ 1967 թ. 242 և 1973 թվականի 338 բանաձևերը, Եվրամիությունը չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը Արևմտյան ափի նկատմամբ»:

Եվրամիությունը հայտարարել է, որ Իսրայելի կողմցի Արևմտյան ափի հողերի ցանկացած բռնակցում դիտվելու է որպես միջազգային իրավունքի լուրջ խախտում:

1967թ ընդունված բանաձևով, ՄԱԿ-ը գրավյալ տարածքներում Սիոնիստական ռեժիմի ավանաշինության քաղաքկանությունը համարել է անօրինական:

Ժնևյան կոնվենցիայի համաձայն նույնպես, գրավյալ տարածքներում ավանաշինությունն արգելված է: