Բազմակողմանիությանը նվիրված միջազգային օրը Եվրոպան քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունները
https://parstoday.ir/hy/news/world-i119766-Բազմակողմանիությանը_նվիրված_միջազգային_օրը_Եվրոպան_քննադատել_է_ԱՄՆ_ի_քաղաքականությունները
Բազմակողմանիությանը նվիրված միջազգային օրը Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2020 15:13 Asia/Tehran
  • Բազմակողմանիությանը նվիրված միջազգային օրը Եվրոպան քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունները

Բազմակողմանիությանը նվիրված միջազգային օրը Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը քննադատել է ԱՄՆ-ի քաղաքականությունները:

ՄԱԿ-ի կողմից հռչակված Խաղաղությանն ուղղված բազմակողմանիության միջազգային օրվա կապակցությամբ հղված տեսաուղերձում, Ջոզեֆ Բորելը  քննադատել է որոշ երկրների միակողմանի քաղաքականությունը և աշխարհին համերաշխության ու համագործակցության կոչ է արել կորոնավիրուսի դեմ պայքարում:

Նա անուղղակի կերպով քաննադատել է Դոնալդ Թրամփի կամայական քաղաքականությունները:

Բորելը նշել է, որ բազմակողմանիությունը միակ ճանապարհն է նման սպառնալիքի դիմագրավման համար և ոչ մի երկիր չի կարող այդ հարցում միայնակ գործել: Նա ասել է. «Անշուշտ, կորոնավիրուսից հետո, աշխարհի վիճակը կապված կլինի մեր այսօրվա վիճակի հետ: Հետևաբար թույլ տվեք ավելի լավ պատկեր ներկայացնել ապագա աշխարհի մասին»: