Ամերիկացիները չունեն կորոնավիրուսի հետևանքով առաջացած ծախսերը հոգալուհնարավորություն
ԱՄՆ ժողովրդի 40 տոկոսն ի վիճակի չէ հոգալ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ծախսերը:
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերթ Ռեդֆիլդի մասնակցությամբ կայացած Կոնգրեսի լսումների նիստում քննարկվել է այն հարցը, որ Միացյալ Նահանգներում շատ մարդիկ չունեն սոցապահովագրություն և կորոնավիրուսի թեստի ծախսերը վճարելու հնարավորություն։ Քննարկվել է վերջիններսի որևէ տեսակի աջակցություն ցուցաբերելու հարցը:
Ռեդֆիլդը հայտարարել է, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստի արժեքը 1331 դոլար է։
Նիստի մասնակիցները եզրակացրել են, որ ԱՄՆ-ի բնակչության 40 տոկոսը չի կարող վճարել այդ գումարը, քանի որ նրանք նույնիսկ չեն կարողանում ամսական 400 դոլար վճարել չնախատեսված ծախսերի համար։
Կորոնավիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում ավելի քան 960 հազար հաստատված դեպք կա: