ԱՄՆ-ն Իրաքից դուրս է բերում 2500 զինծառայողի
https://parstoday.ir/hy/news/world-i119867-ԱՄՆ_ն_Իրաքից_դուրս_է_բերում_2500_զինծառայողի
ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են Իրաքից ու Քուվեյթից այդ երկրի 2500 զինծառայողների դուրսբերման և Նահանգներ վերադառնալու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2020 08:55 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն Իրաքից դուրս է բերում 2500 զինծառայողի

ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են Իրաքից ու Քուվեյթից այդ երկրի 2500 զինծառայողների դուրսբերման և Նահանգներ վերադառնալու մասին:

ԱՄՆ ԶՈՒ 82-րդ ռազմաօդային ուժերի հրամանատար Էնդրյու Սասլավը Facebook- ում գրել է, որ ռազմաօդային ուժերի զինծառայողներն առաջիկա շաբաթների ընթացքում  կվերադառնան Իրաքից և Քուվեյթից: Այս մասին հայտնում է ԱՄն բանակի պաշտոնական կայքը՝ Steips-ը:

Սասավը նշել է, որ ԱՄՆ մուտք գործելուց հետո, զինծառայողները 14 օր կանցկացնեն  կարանտինի մեջ: 

Հաղորդումների համաձայն, նախքան կորոնավիրուսի պանդեիմիայի բռնկումը, ևս 800 ամերիկացի զինծառայողներ վերադարձել էին Միացյալ Նահանգներ:

ԱՄՆ-ը մեծ թվով զորուժ է տեղակայել Արևմտյան Ասիայում և Իրանի հարևան երկրներում, որոնք շարունակում են անօրինական գործողություններ իրականացնել,  չնայած որոշ երկրների, այդ թվում՝ Սիրիայի և Իրաքի կոչերին՝ լքել իրենց տարածքը: