Սանդերսը բողոքել է ԱՄՆ-ում անօթևանության խնդրի նկատմամբ իշխանությունների անուշադրությունից
Թվիթերում արած գրառման մեջ, ԱՄՆ Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսը բողոքել է անօթևանների ու աղքատության խնդրի նկատմամբ իշխանությունների անուշադրության դեմ:
«Միացյալ Նահանգներում 15 միլիոն երեխա ապրում է աղքատության մեջ, և շուրջ կես միլիոն մարդ քնում է փողոցներում», - երեքշաբթի օրը Թվիթերում գրել է Վերմոնտի սենատորը:
«Մեր երկրում մոտ կես միլիոն մարդ քնում է փողոցներում, իսկ մեկ երրորդը չունի համապատասխան բուժօգնություն ստանալու հնարավորություն», - գրել է Սանդերսը:
Նա հավելել է. «Այսօր ամերիկացիները մահանում են, քանի որ հիվանդ են, սակայն չունեն բժշկական ծառայությունների համար վճարելու հնարավորություն»:
«Սա միջազգային սկանդալ է, և մենք պետք է առողջապահական ծառայությունները հասանելի դարձնենք բոլորին», - ասել է Սանդերսը: