Սանդերսը բողոքել է ԱՄՆ-ում անօթևանության խնդրի նկատմամբ իշխանությունների անուշադրությունից
https://parstoday.ir/hy/news/world-i119937-Սանդերսը_բողոքել_է_ԱՄՆ_ում_անօթևանության_խնդրի_նկատմամբ_իշխանությունների_անուշադրությունից
Թվիթերում արած գրառման մեջ, ԱՄՆ Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսը բողոքել է անօթևանների ու աղքատության խնդրի նկատմամբ իշխանությունների անուշադրության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2020 05:11 Asia/Tehran
  • Սանդերսը բողոքել է ԱՄՆ-ում անօթևանության խնդրի նկատմամբ իշխանությունների անուշադրությունից

Թվիթերում արած գրառման մեջ, ԱՄՆ Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսը բողոքել է անօթևանների ու աղքատության խնդրի նկատմամբ իշխանությունների անուշադրության դեմ:

«Միացյալ Նահանգներում 15 միլիոն երեխա ապրում է աղքատության մեջ, և շուրջ կես միլիոն մարդ քնում է փողոցներում», - երեքշաբթի օրը Թվիթերում գրել է Վերմոնտի սենատորը:

«Մեր երկրում մոտ կես միլիոն մարդ քնում է փողոցներում, իսկ մեկ երրորդը չունի համապատասխան բուժօգնություն ստանալու հնարավորություն», - գրել է Սանդերսը:

Նա հավելել է. «Այսօր ամերիկացիները մահանում են, քանի որ հիվանդ են, սակայն չունեն բժշկական ծառայությունների համար վճարելու հնարավորություն»:

«Սա միջազգային սկանդալ է, և մենք պետք է առողջապահական ծառայությունները հասանելի դարձնենք բոլորին», - ասել է Սանդերսը: