Թրամփն ԱՄՆ-ին կանգնեցրել է առաջին տեղում, սակայն կորոնավիրուսի հետևանքով
Սոցիալական ցանցերում տարածվել է մի գովազդային հոլովակ, որում ասվում է, որ Թրամփն ԱՄՆ-ին կանգնեցրել է առաջին տեղում, սակայն՝ կորնավիրուսի շնորհիվ:
Տեսահոլովակում ասվում է. «Թրամփը կարողացավ իրագործել «Նախ՝ Ամերիկան» կարգախոսը, սակայն կորոնավիրուսով վարակվածության ու մահացության առումով»:
Վերջին հաղորդումների համաձայն, մինչ այժմ Միացյալ Նահանգներում ավելի քան 1 միլիոն 35 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, որոնցից ավելի քան 59 հազարը մահացել են:
Պաշտոնական տվյալների համաձայն, կորոնավիրուսի տարածման սկզբից մինչ այժմ, Միացյալ Նահանգներում ավելի քան 26 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը:
Կորոնավիրուսի պանդեմիայի և երկրի տնետսության կրած մեծ վնասների պատճառով, հանրապետականները խիստ անհանգստացած են առաջիկա նախագահական ընտրությունների համար: