Բայդենը դեմ է ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվ տեղափոխելու որոշմանը
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածուն հայտարարել է. «ԱՄՆ-ի դեսպանատունը կշարունակի մնալ Ղոդս քաղաքում»:
Չորեքշաբթի օրը, 2020թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է. «Ես դեմ եմ եղել ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից Ղոդս տեղափոխելու Դոնալդ Թրամփի քայլին, և եթե ընտրություններում հաղթեմ ես, մեր երկրի դեսպանատումը կմնա այս քաղաքում»:
Բայդենը հստակեցրել է. «Դեսպանատան տեղափոխումը չպետք է իրականացվեր նման պայմաններում և պետք է համաձայնություն կայացվեր խաղաղության հաստատման համար: Այդուհանդերձ, դա տեղի է ունեցել: Սակայն հաղթելու դեպքում, ես մեր դեսպանատունը Թել-Ավիվ եմ վերադարձնելու»:
2018թ. մայիս ամսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերին հակասող քայլով Ղոդսը ճանաչեց որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխեց Ղոդս: