Թրամփը շարունակում է մեղադրանքներ ուղղել Չինաստանի դեմ
Ապրիլ 30, 2020 12:14 Asia/Tehran
Չորեքշաբթի օրը, Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Դոնալդ Թրամփը հայտարարել է․ «Պեկինը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ես պարտություն կրեմ 2020 թվականի նախագահական ընտրություններում»։
Թրամփը հավելել է․ «Չինաստանը ցանկանում է, որ Ջո Բայդենը հաղթի ընտրություններում, որպեսզի առևտրի և այլ հարցերում այդ երկրի դեմ գործադրվող ԱՄՆ-ի կառավարության ճնշումները նվազեն»։
ԱՄՆ-ի նախագահը, որ կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում թույլ տված թերացումների համար խիստ քննադատության է ենթարկվել, արդեն մի քանի շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը մեղադրում է Չինաստանին պաշտպանելու և կորոնավիրուսի տարածման կապակցութամբ տեղեկությունները թաքցնելու մեջ։
Պիտակ