Թրամփը շարունակում է մեղադրանքներ ուղղել Չինաստանի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i119987-Թրամփը_շարունակում_է_մեղադրանքներ_ուղղել_Չինաստանի_դեմ
Չորեքշաբթի օրը, Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Դոնալդ Թրամփը հայտարարել է․ «Պեկինը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ես պարտություն կրեմ 2020 թվականի նախագահական ընտրություններում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2020 12:14 Asia/Tehran
  • Թրամփը շարունակում է մեղադրանքներ ուղղել Չինաստանի դեմ

Չորեքշաբթի օրը, Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Դոնալդ Թրամփը հայտարարել է․ «Պեկինը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ես պարտություն կրեմ 2020 թվականի նախագահական ընտրություններում»։

Թրամփը հավելել է․ «Չինաստանը ցանկանում է, որ Ջո Բայդենը հաղթի ընտրություններում, որպեսզի առևտրի և այլ հարցերում այդ երկրի դեմ գործադրվող ԱՄՆ-ի կառավարության ճնշումները նվազեն»։

ԱՄՆ-ի նախագահը, որ  կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում թույլ տված թերացումների համար խիստ քննադատության է ենթարկվել, արդեն մի քանի շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը մեղադրում է Չինաստանին պաշտպանելու և կորոնավիրուսի տարածման կապակցութամբ տեղեկությունները թաքցնելու մեջ։