Անկարայի արձագանքն ԱՄՆ-ի գործողություններին
Թուրքիայի արտգործնախարարությունը անհիմն է անվանել Միացյալ Նահանգների կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովի զեկույցը, որում ասված է, որ Անկարան խախտում է քաղաքացիների կրոնական ազատությունները:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը հակազդելով կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի զեկույցին, հայտարարել է, որ ինչպես նախորդ տարիներին, այս զեկույցը նույնպես պարունակում էր անհիմն մեղադրանքներ:
Համի Աքսույն ասել է, որ Թուրքիային որպես «կրոնական ազատությունները խստորեն խախտող» երկիր ներկայացնելը միտումնավոր է արվել:
Միացյալ Նահանգների կրոնական ազատության միջազգային հանձնաժողովն իր այս տարվա զեկուցյում 15 երկրների, այդ թվում ՝ Թուրքիային, մեղադրել է քաղաքացիների կրոնական ազատությունը ոտնահարելու մեջ: Հանձնաժողովը պահանջել է Թուրքիային ներգրավել ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ ուշադրության ցուցակում: