Չինաստանը քննադատել է Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ քայլերը
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը քննադատել է Իսրայելին այն բանի համար, որ ռեժիմը փորձում է օկուպացնել Հորդանան գետի արևմտյան ափի տարածքները:
Հինգշաբթի օրը Պեկինում կայացած մամուլի ասուլիսում Գանգ Շուանգը մտահոգություն է հայտնել Հորդանան գետի արևմտյան ափի տարածքներն Իսրայելին կցելու ջանքերի համար և դրանք համարել անօրինական:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ Իսրայելի որոշումը խախտում է միջազգային օրենքները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2234 բանաձևը:
Ավելի վաղ, Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսուն, անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և «Կապույտ և սպիտակ» կոալիցիայի նախագահ Բենի Գանցի միջև Հորդանան գետի արևմտյան ափի տարածքներն Իսրայելին կցելու շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությանն, այդ քայլը համարել էր վտանգավոր գործողություն, որի նպատակնէ պաղեստինյան տարածքներում հաստատել Իսրայելի ինքիշխանությունը: