Չինաստանը քննադատել է Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ քայլերը
https://parstoday.ir/hy/news/world-i119993-Չինաստանը_քննադատել_է_Սիոնիստական_ռեժիմի_ագրեսիվ_քայլերը
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը քննադատել է Իսրայելին այն բանի համար, որ ռեժիմը փորձում է օկուպացնել Հորդանան գետի արևմտյան ափի տարածքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2020 12:53 Asia/Tehran
  • Չինաստանը քննադատել է Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ քայլերը

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը քննադատել է Իսրայելին այն բանի համար, որ ռեժիմը փորձում է օկուպացնել Հորդանան գետի արևմտյան ափի տարածքները:

Հինգշաբթի օրը Պեկինում կայացած մամուլի ասուլիսում Գանգ Շուանգը մտահոգություն է հայտնել Հորդանան գետի  արևմտյան ափի տարածքներն Իսրայելին կցելու ջանքերի համար և դրանք համարել անօրինական: 

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ Իսրայելի որոշումը խախտում է միջազգային օրենքները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2234 բանաձևը:

Ավելի վաղ, Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսուն, անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և  «Կապույտ և սպիտակ» կոալիցիայի նախագահ  Բենի Գանցի միջև Հորդանան գետի  արևմտյան ափի տարածքներն Իսրայելին կցելու շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությանն, այդ քայլը համարել էր վտանգավոր գործողություն, որի նպատակնէ  պաղեստինյան տարածքներում հաստատել Իսրայելի ինքիշխանությունը: