ՄԱԿ-ը նախազգուշացրել է Արևմտյան ափն Իսրայելին կցվելու հետևանքների մասին
ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետը նախազգուշացրել է Արևմտյան ափն Իսրայելին կցվելու և ռեժիմի կողմից մարդու իրավունքների ոտնահարման ծանր հետևանքների մասին:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով անկախ փորձագետ Մայքլ Լինքն ուրբաթ օրը նախազգուշացրել է, որ Արևմտյան ափը բռնագրավված տարածքներին միացնելու Իսրայելի որոշումը օրինական, բարոյական և քաղաքական առումով անընդունելի է:
Լինքը նաև նշել է, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները չպետք է բավարարվեն միայն Արևմտյան ափի բռնակցումը դատապարտելով և կոչ է արել պատժամիջոցներ կիրառել սիոնիստական ավանների արտադրանքի նկատմամբ:
Փորձագետը շեշտել է, որ գրավյալ տարածքներում մշտապես ոտնահարվում են մարդու իրավունքները, և որ իրավիճակն ավելի է վատանալու Արևմտյան ափի բռնակցման արդյունքում: