Չինաստան. Կորնավիրուսի տարածման աղբյուրի վերաբերյալ Պոմպեոյի հայտարարությունը բլեֆ է
https://parstoday.ir/hy/news/world-i120150-Չինաստան._Կորնավիրուսի_տարածման_աղբյուրի_վերաբերյալ_Պոմպեոյի_հայտարարությունը_բլեֆ_է
Չինական Global Times թերթն իր խմբագրականում կտրուկ քննադատել է ԱՄՆ պետքարտուղարին՝ Չինաստանի դեմ անհիմն մեղադրանքներ ուղղելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2020 05:06 Asia/Tehran
  • Չինաստան. Կորնավիրուսի տարածման աղբյուրի վերաբերյալ Պոմպեոյի հայտարարությունը բլեֆ է

Չինական Global Times թերթն իր խմբագրականում կտրուկ քննադատել է ԱՄՆ պետքարտուղարին՝ Չինաստանի դեմ անհիմն մեղադրանքներ ուղղելու համար:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, թերթը գրել է. «Մայք Պոմպոն ավելի լավ կլինի իր «փաստաթղթերը» ներկայացնի աշխարհին և ԱՄՆ-ի հասարակությանը»:

Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, թե առկա են բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ կորոնավիրուսի տարածման աղբյուրը Չինաստանում բարձր անվտանգության պայմաններում գործող լաբորատորիան է:

Global Times-ն այս կապակցությամբ գրել է. «Իրականությունն այն է, որ Պոմպեոն չունի որևէ ապացույց և նրա հայտարարությունը սովորական բլեֆ է»:

Ըստ չինական թերթի, քանի որ ԱՄՆ-ում ընթանում է նախընտրկան քարոզարշավ, Թրամփի վարչակազմը փորձում է հանրության ուշադրությունը շեղել կորոնավիրուսի դեմ պայքարում թույլ տրված թերացումներից և այդ նպատակով, մեղադրանքներ է ուղղում Չինաստանի դեմ: