ԱՄՆ-ը իրանցի պրոֆեսորին կալանքի տակ պահելու հիմքեր չունի
https://parstoday.ir/hy/news/world-i120267-ԱՄՆ_ը_իրանցի_պրոֆեսորին_կալանքի_տակ_պահելու_հիմքեր_չունի
ՄԱԿ-ում մամուլի հարցերով Իրանի ներկայացուցիչն անդրադառնալով ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվող իրանցի գիտնական Սիրիուս Ասգարիի արդարացմանն ասել է. «ԱՄՆ-ը որևէ հիմք չունի գիտնականի կալանքը շարունակելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2020 04:55 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը իրանցի պրոֆեսորին կալանքի տակ պահելու հիմքեր չունի

ՄԱԿ-ում մամուլի հարցերով Իրանի ներկայացուցիչն անդրադառնալով ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվող իրանցի գիտնական Սիրիուս Ասգարիի արդարացմանն ասել է. «ԱՄՆ-ը որևէ հիմք չունի գիտնականի կալանքը շարունակելու համար»:

Ալիռեզա Միրյուսուֆին, հինգշաբթի օրն իր թվիթերյան էջում անդրադառնալով ԱՄՆ-ի ու Իրանի միջև բանտարկյալների փոխանակման շուրջ բանակցությունների վերաբերյալ New York Times- ի հրապարակմանը, նշել է. «Այս ժամանակահատվածում նման բանակցությունների շուրջ յուրաքանչյուր ենթադրություն, անմիտ քայլ է»:

Ավելի վաղ, New York Times օրաթերթը գրել էր, որ Իրանն ու ԱՄՆ-ը բանակցում են բանտարկյալների փոխանակման ծրագրի շուրջ:

ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվող 59-ամյա Ասգարին 2019թ նոյեմբերին արդարացվել է  դատարանի կողմից: Նա մեղադրվում էր Օհայոյի նահանգային համալսարանից կրթական գործունեության վերաբերյալ  գաղտնի տեղեկատվություն գողանալու մեջ: Սակայն չնայած դատարանի վճռին, ԱՄՆ-ի կառավարությունն իրանցի գիտնականին չի ազատել կալանքից:

The Guardian- ը վերջերս հաղորդել էր, որ Ասգարին վարակվել է կորոնավիրուսով: