Ձերբակալված ամերիկացին խոստովանել է, որ դավադրություն է կազմակերպել Վենսուելայի կառավարության դեմ
Վենեսուելայի կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ մեղադրվող ԱՄՆ -ի քաղաքացին հայտարարել է, որ իր առաքելությունը եղել է Նիկոլաս Մադուրոյին առևանգելը և ԱՄՆ տեղափոխեը:
Վենեսուելայի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, Լյուկ Դենմանը հայտարարել է, որ իրեն վարձել է Ֆլորիդայում գործող, անվտանգության ծառայություններ մատուցող ընկերությունը, որպեսզի ինքը վերահսկողության տակ պահի Կարակասի օդանվակայանը և Նիկոլաս Մադուրոյի օդանավից օգտվի՝ վերջինիս ԱՄՆ տեղափոխելու համար:
Դեմնանը նաև խոստովանել է, որ ԱՄՆ նախկին ռազմական պաշտոնյա Ջորդան Գուդրուն, ով պատասխանատու է Կարակասի դեմ վերջերս իրականացված հարձակման համար, նույնպես վարձվել է, այդ ծրագրին մասնակցող Վենեսուելայի 50 քաղաքացիներին Կոլումբիայում վերապատրաստելու համար:
Նա հայտարարել է, որ Գուդրուն այդ խմբին տրամադրել է համապատասխան սարքավորումներ՝ հարձակումն իրականացնելու համար:
«Աս հարձակման անմիջական պատասխանատուն նախագահ Դոնալդ Թրամփն է», - ասել է Վենեսուելայի նախագահը, Դանմանի խոստովանությունից հետո:
Մադուրոն հայտարարել է, որ հարձակումը համակարգվել է Վաշինգտոնի կողմից և ըստ ծրագրի, նախատեսվել է, որ զինված անձինք, ծովային ճանապարհով մուտք գործեն Վենեսուելա և իրականացնեն կառավարությունը տապալելու ծրագիրը: