ՌԴ. «ԱՄՆ-ը իրավասու չէ խոսել ձգանի մեխանիզմի գործադրման մասին»
https://parstoday.ir/hy/news/world-i120290-ՌԴ._ԱՄՆ_ը_իրավասու_չէ_խոսել_ձգանի_մեխանիզմի_գործադրման_մասին
Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչն անհիմն է որակել ձգանի մեծխանիզմի գործադրման վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2020 13:43 Asia/Tehran
  • ՌԴ. «ԱՄՆ-ը իրավասու չէ խոսել ձգանի մեխանիզմի գործադրման մասին»

Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչն անհիմն է որակել ձգանի մեծխանիզմի գործադրման վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը:

Ուրբաթ օրը, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, թվիթերյան առանձին գրառումներում անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, գրել է. «ԱՄՆ-ն օրինական, քաղաքական ու բարոյական առումներով, իրավասություն չունի առաջարկ ներկայացնել ՀԳՀԾ-ով նախատեսված ձգանի մեխանիզմն ակտիվացնելու վերաբերյալ»:

Ոլիանովը գրել է.«ԱՄՆ-ն նախ պետք է ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներին ու միջազգային հանրությանը համոզի, որ կատակ չի անում և իրոք անդամակցում է ՀԳՀԾ-ին»:

Թվիթերյան  մյուս գրառման մեջ, Ուլյանովը նշե է. «2018թ. ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի քայլն ավելի վատացրեց Պարսից Ծոցում անվտանգության վիճակը և հանգեցրեց համաձայնության սահմաններից դուրս Իրանի միջուկային ծրագրի ընդլայնմանը»: