ՌԴ. «ԱՄՆ-ը իրավասու չէ խոսել ձգանի մեխանիզմի գործադրման մասին»
Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչն անհիմն է որակել ձգանի մեծխանիզմի գործադրման վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը:
Ուրբաթ օրը, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, թվիթերյան առանձին գրառումներում անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, գրել է. «ԱՄՆ-ն օրինական, քաղաքական ու բարոյական առումներով, իրավասություն չունի առաջարկ ներկայացնել ՀԳՀԾ-ով նախատեսված ձգանի մեխանիզմն ակտիվացնելու վերաբերյալ»:
Ոլիանովը գրել է.«ԱՄՆ-ն նախ պետք է ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներին ու միջազգային հանրությանը համոզի, որ կատակ չի անում և իրոք անդամակցում է ՀԳՀԾ-ին»:
Թվիթերյան մյուս գրառման մեջ, Ուլյանովը նշե է. «2018թ. ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի քայլն ավելի վատացրեց Պարսից Ծոցում անվտանգության վիճակը և հանգեցրեց համաձայնության սահմաններից դուրս Իրանի միջուկային ծրագրի ընդլայնմանը»: