Ամերիկացի զինծառայողներին Իրաքից արտաքսելն այդ երկրի կառավարության առաջնահերթություններից է
https://parstoday.ir/hy/news/world-i120434-Ամերիկացի_զինծառայողներին_Իրաքից_արտաքսելն_այդ_երկրի_կառավարության_առաջնահերթություններից_է
Իրաքի խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի անդամն ասել է.«Իրաքից ամերիկացի զինծառայողների արտաքսելն այս երկրի կառավարության առաջնահերթություններից է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 12, 2020 17:37 Asia/Tehran
  • Ամերիկացի զինծառայողներին Իրաքից  արտաքսելն այդ երկրի կառավարության առաջնահերթություններից է

Իրաքի խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի անդամն ասել է.«Իրաքից ամերիկացի զինծառայողների արտաքսելն այս երկրի կառավարության առաջնահերթություններից է»:

Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, Քաթե Ալ-Ռեքաբին երեքշաբթի օրն ասել է.«Իրաքից օտարերկրյա ուժերի վտարման մասին խորհրդարանի ընդունած որոշման իրագործումը,  վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմիի կառավարության առաջնահերթ ծրագրերից է»:

Ալ-Ռեքաբին հավելել է.-«Ալ-Քազեմին պատրաստել է Իրաքից օտարերկրյա ուժերի դուրս գալու ժամանակացույցը և այդ մասին մանրամասները կհայտարարի ժողովրդին»: 

2020 թվականի հունվարին, Բաղդադում  ԱՄՆ-ի կողմից Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար, լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և  Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսի սպանությունից հետո, Իրաքի խորհրդարանը վավերացրեց օտարերկրյա ուժերին հատկապես ամերիկացի զինծառայողներին Իրաքի տարածքից արտաքսելու մասին նախագիծը: