Մոսկվան ընդգծել է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը
Մայիս 13, 2020 08:23 Asia/Tehran
Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ դեսպան Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի պահպանման համար, Իրանի զենքի էմբարգոն պետք է չեղարկվի:
Չորեշքաբի օրը, իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ, Ուլյանովը նշել է. «Մոսկվան սատարումէ ՀԳՀԾ-ին»:
Անդրադառնալով ընթացիկ տարվա հոկտեմբերի 18-ին Իրանի զենքի էմբարգոյի ժամկետի ավարտին, Ուլյանովը հավելել է. «Ռուսաստանը սատարում է ՀԳՀԾ-ին, քանի որ հոկտեմբերից հետո կարող է զենք վաճառել Իրանին և գումար ստանալ»:
Ռուս դիվանագետը հավելել է. «Սա կատակ չէ., այլ ամերիկացի ծայրահեղականների գնահատականը: Հետևաբար պետք է ցավ հայտնել Վաշինգտոնի համար, որի փորձագետները նման եզրակացություններ են անում և տրամադրում կառավարությանը»:
Պիտակ