Amnesty International- ը դատապարտել է Վաշինգտոնի աջակցությունն Արևմտյան ափի բռնակցման ծրագրին
Amnesty International- ը հայտարարել է, որ Արևմտյան ափն օկուպացված տարածքներին միացնելու Իսրայելի ծրագրին ԱՄՆ-ի հովանավորությունը կանաչ լույս է այդ ռեժիմի համար, որպեսի շարունակի մարդու իրավունքների ոտնահարումները:
«ԱՄՆ-ի աջակցությունն Արևմտյան ափը բռնակցելու Իսրայելի ծրագրին վկայում է, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելն իրենց օրենքից վեր են դասում», - հինգշաբթի օրն իր թվիթերյան էջում գրել է Amnesty International- ը:
Կազմակերպությունն այս ծրագիրը որակել է որպես միջազգային իրավունքի խախտում և միջազգային հանրությանը կոչ է արել չընդունել այն ու դատապարտել պաղեստինյան օկուպացված տարածքներում Սիոնիստական ռեժիմի ավանաշինության քաղաքականությունը:
Amnesty International- ը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի համաձայն, նման ծրագրերը չեն կարող փոխել Սիոնիստական օկուպանտ ռեժիմի իրավական պարտավորությունները և պաղեստինցիներին զրկել այն պաշտպանությունից, որ նրանք վայելում են միջազգային իրավական շրջանակներում: