Մադուրո. Վենեսուելայի հեղաշրջումը ծրագրվել է Սպիտակ տանը
https://parstoday.ir/hy/news/world-i120543-Մադուրո._Վենեսուելայի_հեղաշրջումը_ծրագրվել_է_Սպիտակ_տանը
Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ իր դեմ ուղղված ձախողված հեղաշրջումը նախագծվել է Սպիտակ տանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 15, 2020 17:43 Asia/Tehran
  • Մադուրո. Վենեսուելայի հեղաշրջումը ծրագրվել է Սպիտակ տանը

Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ իր դեմ ուղղված ձախողված հեղաշրջումը նախագծվել է Սպիտակ տանը:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ի նկատի ունի վերջերս այդ երկրում   տեղի ունեցած ձախողված հեղաշրջումը. Նա հայտարարել է, «Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն փետրվարին Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ  ծրագրել էր այս հարձակումը»:

Մադուրոն հավելել է, որ 2020 թվականի փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է  Silvercorp ընկերության նախագահ Ջորդան Գուդռոյի հետ,  հարձակման մանրամասները պլանավորելու համար:

Վենեսուելայի ձախողված հեղաշրջման մասնակիցներից Լյուք Դենմանը նույնպես խոստովանել էր, որ խումբն առաքելություն է ունեցել առևանգել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և տեղափոխել ԱՄՆ: