Մադուրո. Վենեսուելայի հեղաշրջումը ծրագրվել է Սպիտակ տանը
Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ իր դեմ ուղղված ձախողված հեղաշրջումը նախագծվել է Սպիտակ տանը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ի նկատի ունի վերջերս այդ երկրում տեղի ունեցած ձախողված հեղաշրջումը. Նա հայտարարել է, «Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն փետրվարին Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ ծրագրել էր այս հարձակումը»:
Մադուրոն հավելել է, որ 2020 թվականի փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Silvercorp ընկերության նախագահ Ջորդան Գուդռոյի հետ, հարձակման մանրամասները պլանավորելու համար:
Վենեսուելայի ձախողված հեղաշրջման մասնակիցներից Լյուք Դենմանը նույնպես խոստովանել էր, որ խումբն առաքելություն է ունեցել առևանգել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և տեղափոխել ԱՄՆ: