Երուսաղեմի համաշխարհային օր. Աբրահամյան կրոնների համերաշխությունը սիոնիզմի դեմ
«Հակաիսրայելական համախարհային շարժման» անդամը հայտարարել է, որ Երուսաղեմի օրը Աբրահամյան կրոններին է պատկանում, հավելելով. «Այս օրը խորհրդանշում է մուսուլմանների, հրեաների և քրիստոնյաների միասնությունը՝ Սիոնիստական ռեժիմի օկուպացիայից Երուսաղեմը և Պաղեստինն ազատագրելու համար»:
Ուրբաթ օրը, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Պոլ Լարուդին հայտարարել է, որ Երուսաղեմի համաշխարհային օրը կարևոր հնարավորոթյուն է, որպեսզի աշխարհը «Ոչ» ասի սիոնիզմին և հայտարարի, որ Երուսաղեմը պատկանում է բոլորին:
Անդրադառնալով պաղեստինցիների համար Երուսաղեմի օրվա նշանակությանը, նա հավելել է. «Այս օրը պաղեստինցիներին վստահեցնում է, որ Երուսաղեմի և նրանց երկիրը Սիոնիստական օկուպացիայից ազատագրելու համար պայքարը շարունակվելու է»
Պոլ Լարուդին անդրադարձել է նաև Սիոնիստական ռեժիմի կողմից Արևմտյան ափի շրջանները բռնագրավված տարածքներին կցելու Սիոինիստական ռեժրիմի ջանքերին, հավելելով, որ այս պայմաններում, Երուսաղեմի համաշխարհային օրը ավելի մեծ կարևոր նշանակություն է ստանում պաղեստինցիների համար:
Ռամադան սուրբ ամսվա վերջին ուրբաթ օրը, ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ, անվանվել է Երուսաղեմի համաշխարհային օր: