Չինաստանը 2 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսից տուժած երկրներին
https://parstoday.ir/hy/news/world-i120670-Չինաստանը_2_մլրդ_դոլար_կհատկացնի_կորոնավիրուսից_տուժած_երկրներին
Չինաստանն առաջիկա երկու տարվա ընթացքում կհատկացնի 2 մլրդ դոլար կորոնավիրուսից տուժած երկրներին աջակցելու համար: Նշվում է, որ աջակցություն կցուցաբերվի հատկապես զարգացող երկրներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2020 15:12 Asia/Tehran
  • Չինաստանը 2 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսից տուժած երկրներին

Չինաստանն առաջիկա երկու տարվա ընթացքում կհատկացնի 2 մլրդ դոլար կորոնավիրուսից տուժած երկրներին աջակցելու համար: Նշվում է, որ աջակցություն կցուցաբերվի հատկապես զարգացող երկրներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը:

«COVID-19-ի դեմ միջազգային համագործակցությունը խթանելու համար, Չինաստանը կհատկացնի 2 միլիարդ դոլար առաջիկա երկու տարիներին, որպեսզի աջակցություն ցուցաբերվի կորոնավիրուսից տուժած երկրներին, սոցիալ-տնտեսական զարգացմանը հատկապես զարգացող երկրներում»,-հայտնել է Չինաստանի առաջնորդն Առողջապահության 73-րդ համաշխարհային վեհաժողովին, որն ընթանում էր տեսակապի միջոցով:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 212-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Armenpress.am