ՄԱԿ-ը բարձր է գնահատում կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարը
Թեհրանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ուգոչի Դանիելսը բարձր է գնահատել կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության սոցիալ-տնտեսական նախաձեռնությունները ` խոցելի ընտանիքներին և փոքր բիզնեսին աջակցելու հարցում:
Ինչպես հաղորդում է Թեհրանում ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնը, Ուգոչի Դանիելսն անդրադառնալով աշխարհում կորոնավիրուսի տարածմանը, նշել է.«Այս վիրուսն աշխարհում խլել է ավելի քան 325 հազար մարդու կյանք և աշխարհի ժողովուրդներին դրել է սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում, ինչն աննախադեպ է վերջին հարյուր տարվա ընթացքում:
Դանիելսը նաև նշել է, որ Իրանն ապաստանյալներ ընդունելու առումով աշխարհի վեցերորդ երկիրն է: Նա ընդգծել է.«ՄԱԿ-ն առողջապահական պարագաներ և սնունդ է տրամադրել ապաստարաններում ապրող 31000 փախստականներին և պաշտպանական պարագաներ է տրամադրել մարդասիրական ծառայություններ մատուցողներին»: