ՄԱԿ. Պաղեստինյան տարածքների բռնակցումն Իսրայելին ճակատագրական հարված կլինի հաշտեցման գործընթացին
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնացն անդրադառնալով Արևմտյան ափի մի մասն Իսրայելին կցելու նախագծին, հայտարարել է. «Այդ որոշումը ճակատագրական հարված կհասցնի հաշտության գործընթացին»:
«Արևմտյան ափի տարածքների բռնակցումը կարող է խաթարել Իսրայելին և Պաղեստինին բանակցությունների սեղանին վերադարձնելուն ուղղված դիվանագիտական ջանքերը», - ասել է Նիկոլայ Մլադենովը, չորեքշաբթի օրը Պաղեստինի հարցով Անվտանգության խորհրդի նիստում:
«Ոչ կառուցողական ու միակողմանի այս նախագիծը չպետք է որոշի պաղեստինցիների ճակատագիրը», - ասել է Մլադինովը:
Նիկոլայ Մլադենովը նաև անդրադարձել է Սիոնիստական ռեժիմի և Միացյալ Նահանգների հետ համաձայնագրերը դադարեցնելու մասին Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի որոշմանը, հավելելով, որ Արևմտյան ափի տարածքներն Իսրայելին բռնակցելու որոշումը միջազգային իրավունքի լուրջ խախտում է:
Սիոնիստական ռեժիմը պլանավորում է հուլիսին Արևմտյան ափի ավելի քան 30 տոկոսը բռնակցել գրավյալ տարածքներին. Այս անօրինական որոշումը քննադատության է արժանացել շատ երկրների կողմից: