ՄԱԿ. Պաղեստինյան տարածքների բռնակցումն Իսրայելին ճակատագրական հարված կլինի հաշտեցման գործընթացին
https://parstoday.ir/hy/news/world-i120764-ՄԱԿ._Պաղեստինյան_տարածքների_բռնակցումն_Իսրայելին_ճակատագրական_հարված_կլինի_հաշտեցման_գործընթացին
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնացն անդրադառնալով Արևմտյան ափի մի մասն Իսրայելին կցելու նախագծին, հայտարարել է. «Այդ որոշումը ճակատագրական հարված կհասցնի հաշտության գործընթացին»:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Մայիս 21, 2020 08:11 Asia/Tehran
  • ՄԱԿ. Պաղեստինյան տարածքների բռնակցումն Իսրայելին ճակատագրական հարված կլինի հաշտեցման գործընթացին

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնացն անդրադառնալով Արևմտյան ափի մի մասն Իսրայելին կցելու նախագծին, հայտարարել է. «Այդ որոշումը ճակատագրական հարված կհասցնի հաշտության գործընթացին»:

 «Արևմտյան ափի տարածքների բռնակցումը կարող է խաթարել Իսրայելին և Պաղեստինին բանակցությունների սեղանին վերադարձնելուն ուղղված դիվանագիտական ​​ջանքերը», - ասել է Նիկոլայ Մլադենովը, չորեքշաբթի օրը Պաղեստինի հարցով Անվտանգության խորհրդի նիստում:

«Ոչ կառուցողական ու միակողմանի այս նախագիծը  չպետք է  որոշի պաղեստինցիների ճակատագիրը», - ասել է Մլադինովը:

Նիկոլայ Մլադենովը նաև անդրադարձել է Սիոնիստական ​​ռեժիմի և Միացյալ Նահանգների հետ համաձայնագրերը դադարեցնելու մասին  Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի որոշմանը, հավելելով, որ Արևմտյան ափի տարածքներն Իսրայելին բռնակցելու որոշումը միջազգային իրավունքի լուրջ խախտում է:

Սիոնիստական ​​ռեժիմը պլանավորում է հուլիսին Արևմտյան ափի ավելի քան 30 տոկոսը բռնակցել  գրավյալ տարածքներին. Այս անօրինական որոշումը քննադատության է  արժանացել շատ երկրների կողմից: