Իրանի արտգործնախարար. Սիոնիստական ռեժիմը վերածվել է գլոբալ խնդրի
«Սիոնիստական ռեժիմը գլոբալ խնդիր է, որը սպառնում է աշխարհին իր միջուկային զենքով և զանգվածային սպանություններով», - ասել է Զարիֆը:
Չորեքշաբթի օրը կայացած հեռուստատեսային հարցազրույցում, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Պաղեստինի հարցը առաջնային է Իրանի կառավարության և ժողովրդի արտաքին քաղաքականության համար: Նա հավելել է. «Իսլամական հեղափոխությունը, իսլամ աշխարհի վերաբերյալ իր մտահոգություններով, նույնպես պետք է կանգնի պաղեստիցնիների կողքին»
Զարիֆը նշել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի համար ամենամեծ սպառնալիքը բխում է Սիոնիստական ռեժիմի օկուպացիոն քաղաքականությունից և միջուկային զենքից: Նա հավելել է. «Սիոնիստական ռեժիմի սպառնալիքի մասին բարձրաձայնումե ն ամբողջ աշխարհում: Եվ նույնիսկ Եվրոպայում և ԱՄՆ-ում շատերը հրապարակայնորեն հայտարարում են, որ իրենց քաղաքականությունը կախվածության մեջ է Սիոնիստական ռեժիմից և իսրայելամետ խմբավորումներից»:
«Ամերիկացիները մշտապես կարևոր դեր են ունեցել Իսրայելի պատերազմական գործողություններում և, ցավոք, Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականությունը մինչ այժմ պտտվել է Սիոնիստական ռեժիմի շահերի շուրջ», - ասել է Զարիֆը: