Չինաստանը դատապարտել է Հոնկոնգի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i120864-Չինաստանը_դատապարտել_է_Հոնկոնգի_ներքին_գործերին_ԱՄՆ_ի_միջամտությունը
Կանադայում Չինաստանի դեսպանատունը դատապարտել է ԱՄՆ-ի դաշնակիցների, ներառյալ՝ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի միջամտությունը Հոնկոնգի ներքին գործերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2020 04:23 Asia/Tehran
  • Չինաստանը դատապարտել է Հոնկոնգի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունը

Կանադայում Չինաստանի դեսպանատունը դատապարտել է ԱՄՆ-ի դաշնակիցների, ներառյալ՝ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի միջամտությունը Հոնկոնգի ներքին գործերին:

Չինաստանի դեսպանատունը կտրականապես դեմ է արտահայտվել Հոնկոնգում ազգային անվտանգության   օրինագծի վերաբերյալ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի համատեղ հայտարարությանը և Պեկինի ընդդիմությունը հայտնել Հոնկոնգի ենրքին գործերին ցանկացած միջամտության դեմ:

Ուրբաթ օրը, Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան, մտահոգություն էին հայտնել  Հոնկոնգի ազգային անվտանգության օրինագծի վերաբերյալ: ԱՄՆ-ը նույնպես, միջամտողական հայտարարություն անելով, անդրադարձել է օրինագծին:  

Հոնկոնգում անկարգությունները վերահսկելու և արտաքին միջամտությունն ու ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով,  Չինաստանը մտադիր է գործադրել խիստ օրենքներ: 

2019-ին չինացի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Վաշինգտոնը ներգրավված է հոնկոնգյան անկարգությունների մեջ և այդ շրջանի բնակիչներին դրդում է բողոքի ցույցեր անցկացնել: