Չինաստանը դատապարտել է Հոնկոնգի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտությունը
Կանադայում Չինաստանի դեսպանատունը դատապարտել է ԱՄՆ-ի դաշնակիցների, ներառյալ՝ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի միջամտությունը Հոնկոնգի ներքին գործերին:
Չինաստանի դեսպանատունը կտրականապես դեմ է արտահայտվել Հոնկոնգում ազգային անվտանգության օրինագծի վերաբերյալ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի համատեղ հայտարարությանը և Պեկինի ընդդիմությունը հայտնել Հոնկոնգի ենրքին գործերին ցանկացած միջամտության դեմ:
Ուրբաթ օրը, Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան, մտահոգություն էին հայտնել Հոնկոնգի ազգային անվտանգության օրինագծի վերաբերյալ: ԱՄՆ-ը նույնպես, միջամտողական հայտարարություն անելով, անդրադարձել է օրինագծին:
Հոնկոնգում անկարգությունները վերահսկելու և արտաքին միջամտությունն ու ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով, Չինաստանը մտադիր է գործադրել խիստ օրենքներ:
2019-ին չինացի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Վաշինգտոնը ներգրավված է հոնկոնգյան անկարգությունների մեջ և այդ շրջանի բնակիչներին դրդում է բողոքի ցույցեր անցկացնել: